Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հերթական ստորացումը

Հերթական ստորացումը
05.12.2022 | 07:37

Այսպիսով, Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ Այս կապակցությամբ հարց է առաջանում․
-Արդյոք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, թեկուզ ոչ հրապարակային, մտահոգություն հայտնե՞լ է Գուրգեն Մարգարյանին կացնահարող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ։ Միայն այս դեպքում կարելի էր վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Համոզված եմ՝ ոչ։


Այսպիսով կարելի է արձանագրել, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը բացարձակապես զուրկ է ազգային արժանապատվության զգացումից։ Փաստորեն, նրանց համար Գուրգեն Մարգարյանը զոհվել է հանուն ոչնչի։ Չեմ զարմանա, եթե, հանուն «խաղաղության», Հայաստանի դավաճան իշխանությունը նույնպես հերոսացնի Ռամիլ Սաֆարովին։


Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 13006

Մեկնաբանություններ